Հայաստանում ուրանի հանքավայրերի որոնման աշխատանքները կշարունակվեն եւս 2-3 տարի: Այդ մասին այսօր` հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նկատել է, թե ներկայումս հետախուզական աշխատանքներ են ընթանում Սյունիքի մարզի տարածքում:
Նախարարն ընդգծել է, թե նախքան հորատման աշխատանքներին անցնելը պետք է 5-6 տեսակի հետազոտություններ արվեն:




























