«Մեզ չի հետաքրքրում, թե ով է Հայաստանում մետաղական հանքերի սեփականատերը, որոնք ի վերջո, վաճառվեցին չինական կողմին»,- այս մասին այսօր` հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ըստ որի այդ հանքերի սեփականատերը Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդին է:
«Մեզ չի հետաքրքրում, թե ով է այդ հանքերի սեփականատերը, ինչ գույնի են նրա մաշքը, աչքերը, մազերը: Մեզ հետաքրքրում է, որպեսզի արդյունաբերական գործընթացն առաջ գնա եւ պետությունը դրանից շահույթ ստանա»,- հայտարարել է Մովսիսյանը:
Օգտվելով առիթից, Մովսիսյանը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի նա Ուկրաինայում մետաղամաշկան ամենախոշոր գործարանի 80 տոկոսի սեփականատերն է:
Միաժամանակ անդրադառնալով Հրազդան գետի ավազանի մոտ մետաղի արդյունահանման անթույլատրելիության մասին մամուլում հնչող տեսակետներին, ըստ որի, դա կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի, Մովսիսյանը խոստացել է արգելել մետաղի արդյունահանումը բոլոր տեղանքներում, որտեղ դա կվնասի բնությանը:




























