Աշնանը Հայաստանում տեղի կունենա հանրապետությունում նոր ԱԷԿ-ի շինարարության թեմայով միջազգային կոնֆերանս: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորել «РосАтом»-ը եւ 2-3 այլ ընկերություններ: Նա նաեւ ասել է, որ ԱԷԿ-ի կառավարման պայմանագրի մեջ կմտցվեն որոշակի փոփոխություններ, որոնք կսահմանափակեն Մեծամորի ԱԷԿ-ի կառավարումը «Интер РАОЕЭС»-ի կողմից:

«Այսուհետեւ ռուսաստանյան կողմն ավելի շատ հանդես կգա որպես ԱԷԿ-ի շահագործման երաշխավոր»,- նշել է Մովսիսյանը: