Ստամբուլում տեղի է ունեցել վրաց-օսեթական հերթական հանդիպումը, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ակտիվիստները, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Հանդիպումն իրականացվել է Ջորջ Մեյսոնի համալսարանի` հակամարտությունների վերլուծության եւ լուծման ինստիտուտի ծրագրի շրջանակներում:
Ըստ գործակալության, հանդիպմանը մասնակցել է Հարավային Օսեթիայի 8 ներկայացուցիչ:
Ինչպես հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահի խորհրդական Կոստա Ձուգաեւը, սա հասարակական երկխոսություն է, որն անցկացվում է վրացական եւ օսեթական կողմերի միջեւ` իրար հասկանալու եւ երկկողմ վստահությունը վերականգնելու նպատակով:
«Մեզ համար կարեւոր է, որ հակամարտության երկու կողմերը կարողանում են իրար հանդիպել»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ վրացիների եւ օսեթների միջեւ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերին:




























