Մերձմոսկվայում դատապարտվել է Ադրբեջանի 28-ամյա քաղաքացի Էլշան Հուսեյնովը, ով մեղավոր է ճանաչվել բռնաբարության եւ կողոպուտի համար, հաղորդում է rosbalt.ru-ն:

Ապացուցվել է, որ 2010թ. դեկտեմբերի Հուսեյնովը երկու անձանց հետ, ում ինքնությունները պարզված չեն, կայարանում սպառնալիքի, ապա նաեւ ֆիզիկական ուժի կիրառմամբ, բազմաթիվ անգամ բռնաբարել են անչափահաս մի աղջկա եւ վերցնելով նրա բջջային հեռախոսը հեռացել:

Հուսեյնովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: