Ֆրանսիայում 50-ամյա տղամարդը ստիպել է կնոջը նայել, թե ինչպես է ինքն ինքնասպանություն գործում: Միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Ֆուա քաղաքում: Ինքնասպանություն գործելու մտադրություն ունեցող ամուսինը սկզբում կյանել է մեքենան, հետո կնոջը կպչուն ժապավենով (սկոչ) կապել մեքենայի սրահում, որպեսզի նրա համար տեսանելի լինի իր ինքնասպանությունը: Տղամարդը դուրս է եկել մեքենայից եւ հրացանի գլխին ուղղված կրակոցով ինքնասպան եղել, հաղորդում է NEWSru.com-ը:

Կապված կնոջ մոտ ցնցումներ են սկսվել, նա սկսել է շնչակտուր լինել: Բժիշկների խոսքով` եթե չլիներ պատահական անցորդը, ով լսել է կրակոցի ձայնը եւ ժամանակին հասել օգնության, ապա հնարավոր չէր լինի փրկել կնոջ կյանքը:

Ըստ նախնական տեղեկությունների` արարքի պատճառը ընտանիքում ամուսինների հարաբերություններն են եղել: