Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը երկուշաբթի օրը Պարսից ծոցի ափին սկսել են «Մեծ մարգարե 17» հնգօրյա զորավարժությունները, հաղորդում է IRNA-ն:

Զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային, ռազմածովային եւ օդային ուժերը, ինչպես նաեւ` «Բասիջ» աշխարհազորայինների զորամասերը: Զորավարժություններն անցկացվում են Խուզեստան, Բուշեհր եւ Հորմոզգան նահանգներում։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին երկուշաբթի Բուշերի ատոմակայանի տարածքում հակաօդային պաշտպանության ուժերի մարտական ​​պատրաստության ստուգման մասին։