Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն Սուրբ Ծննդյան տոների ավարտից հետո, նոր փուլի մեկնարկը կհայտարարի ԵՄ-ի գլխավոր բանակցող Էնրիկե Մորան։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն։

«Համատեղ որոշում է կայացվել, որ այժմ այդ բանակցությունները ժամանակավոր դադարեցված են, դրանք կվերսկսվեն Սուրբ Ծննդյան տոների ավարտից հետո»,-ասել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։