Հնդկական Մումբաի քաղաքում պայթյուններ շարք է գրանցվել, որոնց արդյունքում զոհվել է չորս մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Տեղական ոստիկանության ներկայացուցիչ Նաիկա Բանդակարան հայտարարել է, թե հայտնի է երկու պայթյունների մասին, մեկը տեղի է ունեցել դպրոցի շրջակայքում, մյուսը` ոսկու շուկայի հարեւանությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր երեք պայթյունների եւ 100 վիրավորների մասին:
Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Dawar եւ Zaiveri շուկաների տարածքում: Միջադեպերի արդյունքում վնասվել են մերձակա տներն ու տեղական օպերայի շինությունը: Լրատվամիջոցների տվյալներով, վնասվածքներ է ստացել 15 մարդ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























