Թուրքիան կարող է փորձել ղարաբաղյան կարգավորման գործընթացը տեղափոխել «3+3» ձեւաչափ: Այս մասին դեկտեմբերի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Բացի այդ, ինչպես նշեց պատգամավորը, տարբեր փաստաթղթերում նշվում է ոչ թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կարեւորությունը, այլ դրանից բխող խնդիրները։ «Հենց սա է «3+3» ձեւաչափի հիմնական վտանգը։ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում հասնել նրան, որպեսզի մատնանշվի այս հարցի չկարգավորված լինելը։ Ընդ որում, պաշտոնական Երեւանը աչք է փակում եւ շարունակում բանակցությունները նշված ձեւաչափով։ Սակայն դա թուրքական օրակարգն է, որի մաս մենք չպետք է կազմենք»,- ասաց պատգամավորը։