ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հուլիսի 18-ին կժամանեն Երեւան: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, արդեն հուլիսի 14-ին համանախագահները կլինեն Բաքվում: