Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ղեկավարվելով ՀՀ ընտրական oրենuգրքի 40-րդ հոդվածի 1-ին եւ 167-րդ հոդվածի 3-րդ մասերով, հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները, նախագահը որոշել է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել`

Արտակ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով

Տաթեւիկ ՕՀԱՆՅԱՆԻՆ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով

Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով

Լաուրա ԳԱԼՍՏՅԱՆԻՆ Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով

Գարեգին ԱԶԱՐՅԱՆԻՆ Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով

Գեորգի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով

Սիլվա ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: