Դեկտեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Եվրոպական երիտասարդական Պառլամենտ-Հայաստանի 9-ամյակին։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել կազմակերպության գործունեության մասին իրազեկվածությունը, ինչպես նաեւ հաղորդակցության հարթակ ապահովել:
Եվրոպական Երիտասարդական Պառլամենտը կրթական անկախ ծրագիր է, որը միավորում է երիտասարդների ամբողջ Եվրոպայից՝ խորհրդարանական մակարդակով ընթացիկ խնդիրները քննարկելու համար: Կազմակերպության գործունեությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հովանու ներքո։
ԵՄՊ-ն Եվրոպայի ամենամեծ երիտասարդական ցանցն է: Կազմակերպության հիմնական նպատակը որոշումների կայացման եւ դրանց իրականացման գործընթացին հայ երիտասարդների ներգրավվածության ապահովումն է: Հայաստանում ԵՄՊ-ի գործունեության ընթացքում իրականացվել են ավելի քան 120 կրթական ծրագրեր, որոնց մասնակցել են ավելի քան 10 000 հայ երիտասարդներ, ինչպես նաեւ աշխարհի ավելի քան 70 երկրներից 1000 ներկայացուցիչներ։





























