Օդային տրանսպորտի «Ռոսավիացիա» դաշնային գործակալությունը երեք ավիաընկերությունների Ռուսաստանի տարբեր քաղաքներից Ադրբեջան 7 չվերթ իրականացնելու թույլտվություն է տվել։
Ինչպես հայտնում է Report-ը, հղում անելով «Ռոսավիացիա»-ի հաղորդագրությանը, Ադրբեջան թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստացել են «Ազուր Էյր», «Հյուսիսային քամի» եւ «ԻրԱերո» ավիաընկերությունները։
«Ռոսավիացիա»-ի որոշմամբ՝ «ԻրԱերո» ավիաընկերությունը շաբաթական յուրաքանչյուրը երկու անգամ Մոսկվա-Ֆիզուլի (Վարանդա) եւ Մոսկվա-Զաքաթալա չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել։




























