Հուլիսի 14-ին պաշտոնական այցով Վրաստան կժամանի Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ինչպես հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարությունը, երկօրյա այցի շրջանակներում հանդիպումներ են ծրագրված Վրաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի եւ պատրիարքի հետ:

Հանդիպումների ժամանակ կքննարկվեն վրաց-ուկրաինական երկկողմ եւ բազմակողմ գործընկերության արդի խնդիրները, ինչպես նաեւ երկու պետությունների հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները:

Այցի շրջանակներում Վրաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարությունների միջեւ կստորագրվի նաեւ 2011-2012 թվականների խորհրդակցությունների ծրագիրը: