Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է ընկերոջը դանակահարած Ալեքսանդր Լաբուտովի քրեական գործով դատավարությունը, հայտնում է Report-ը։
Դատավճռով Ա. Լաբուտովն առաջիկա 6 տարին կանցկացնի բանտում։
Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին Ալեքսանդր Լաբուտովի եւ նրա ընկեր Մուսլիմ Գուրբանովի միջեւ։ Վիճաբանությունը տեղի է ունեցել ջրով բացված բժշկական սպիրտ խմելիս։
Մ. Գուրբանովը քննադատել է Ա. Լաբուտովին բեղերի համար, ինչը վերջինիս դուր չի եկել։ Քննադատությանն ի պատասխան՝ Ալեքսանդր Լաբուտովը դանակով հարվածել է ընկերոջը։
Մ. Գուրբանովին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։





























