Հնդկական Մումբաի քաղաքի տարբեր հատվածներում այսօր` հուլիսի 13-ին տեղի ունեցած մի քանի պայթյունների զոհերի թիվը հասել է 17-ի, վիրավորվել են տասնյակ մարդիկ: Տեղի հիվանդանոցները հաղորդում է 80 տուժածների մասին, հաղորդում է kp.ru-ն:

Տեղի ոստիկանության տվյալներով, ռումբերից մեկը տեղադրված է եղել մեքենայում, երկրորդը` մոտոցիկլետում, երրորդը` ավտոբուսների կանգառի մոտ գտնվող էլեկտրական վահանակում:

Երկու պայթյունները որոտացել են քաղաքի հարավային շրջաններում, այդ թվում Օպերայի շենքի մոտ, եւս մեկը որոտացել է քաղաքի կենտրոնում: Պայթյունից վնասվել են հարեւան շենքերը:

Հնդկաստանի ՆԳՆ-ում կարծում են, որ այս ահաբեկչությունների թիկունքում կանգնած են «Հնդկական մոջահեդներ» խմբավորման գրոհայինները: Արտակարգ դեպքի առթիվ, երկրի իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացնում մայրաղաղաք Նյու Դելիում եւ այլ խոշոր քաղաքներում, հաղորդում է ria.ru-ն: