Միջազգային բարդ իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ երկրների հետ, ապահովել միութենական պետության պաշտպանունակությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միջազգային բարդ իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ անդամ երկրների հետ, հատուկ ուշադրություն դարձնել Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության պաշտպանունակության ամրապնդմանը»,- ասել է Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին