Շրի Լանկայի վայրի բնության դեպարտամենտի ղեկավար Չանդրավանսա Պատիրայան պնդում է, որ կղզու անտառներում գտնվող վայրի փղերի ճշգրիտ թիվն իմանալը կօգնի օպտիմալացնել այդ կենդանիներին պահպանելու ջանքերը, հաղորդում է metronews.ru-ն:
Երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող փղերի հաշվառումը կսկսվի օգոստոսի 13-ին եւ կշարունակվի երկու օր: Փղերին կհսկեն եւ կհաշվեն այն վայրերում, որտեղից փղերը ջուր են խմում:
Շատ նախնական վիճակագրությունը, որը հասանելի է այսօր, հավաքվել է 100 տարի առաջ: Այն ժամանակ Շրի Լանկայի ջունգլիներում ապրել են 10-15 հազար վայրի փղեր:
Սակայն ենթադրվում է, որ մինչ օրս նրանց թիվը զգալիորեն նվազել է որսագողության, նաեւ բնական ճանապարհով կրճատվելու հետեւանքով: Կղզու ներկա իշխանությունները խոսում են 5-6 հազար փղերի մասին:



























