Եգիպտոսի նոր վարչապետ Էսամ  Շարաֆը դիմել է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությանը եւ Facebook ծառայությունից օգտվողներին հարցրել, թե ում պետք է հրավիրել կառավարություն, հաղորդում է  MIGnews.com-ը:

Ներկայումս Facebook-ի նրա «պատին» ավելի քան յոթ հազար տեսակի պատասխան կա: Ինչպես հաղորդում է EFE գործակալությունը,  երկուշաբթի Շարաֆը խոստացել էր շաբաթվա ընթացքում փոփոխություններ կատարել կառավարությունում:

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցը Եգիպտոսում լայն ժողովրդականություն է վայելում հատկապես հեղափոխությունից հետո: