Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։

Կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական համագործակցության մեջ երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

Հույս է հայտնվել, որ Վրաստանի պաշտպանության նախարարի այցը կնպաստի հարաբերությունների ընդլայնմանը։