Իրանը ողջունում է Ադրբեջանի հետ հետագա առեւտրատնտեսական համագործակցությունը։ Այս մասին Բաքու ժամանելուն պես հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը, գրում է Mehr-ը։
«Այսօր մենք բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնենք Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների հետ, եւ մենք ուրախ ենք, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն աճում, զարգանում եւ ամրապնդվում են»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ինքն ունի երկկողմ համագործակցությունն ընդլայնելու մի շարք գաղափարներ, որոնք կքննարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը։
Նա նաեւ նշել է, որ Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կապ են պահպանել վերջին երեք ամիսների ընթացքում եւ հանդիպումներ են ունեցել Նյու Յորքում, Աշխաբադում եւ Իսլամաբադում, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման շրջանակը։





























