Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը խիստ նկատողություն է արել Ադրբեջանում Հանրապետության դեսպան Կայրաթ Օսմոնալիեւին` լրատվամիջոցներում շահարկումների տեղիք տված չհամաձայնեցված հայտարարությունների համար։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ասուլիսի ընթացքում Օսմոնալիեւը պատմել է «5+3» հարթակ հրավիրելու Ղրղզստանի նախաձեռնության մասին, որին կմասնակցեն Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրները։ Ակնկալվում է մասնակից պետությունների համագործակցությունը քաղաքականության, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում։ Դեսպանի խոսքով՝ նախաձեռնության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ ենթադրյալ երկրների հարեւանները՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Թուրքիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ԶԼՄ-ներում հրապարակումներ էին հայտնվել` վկայակոչելով Ղրղզստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի մամուլի ասուլիսը, թե իբր «Ղրղզստանը Կենտրոնական Ասիայի եւ Անդրկովկասի երկրներին հրավիրել է Ռուսաստանից առանձին հանդիպել»։ Նախագահի աշխատակազմն այդ հրապարակումներն իրականությանը չհամապատասխանող եւ սադրիչ է անվանել։
«Այս հարցազրույցում նման ձեւակերպումների մասին խոսք լինել չի կարող»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Միեւնույն ժամանակ նախագահ Սադիր Ջապարովը նկատողություն է արել Ադրբեջանում Ղրղզստանի Հանրապետության դեսպան Կայրաթ Օսմոնալիեւին կենտրոնի հետ չհամաձայնեցված հայտարարությունների համար, որոնք լրատվամիջոցներում նման խեղաթյուրված մեկնաբանությունների եւ չափազանցությունների տեղիք են տվել»։





























