Իրանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ համագործակցության օրակարգը ծավալուն է, եւ ես վստահ եմ, որ այդ համագործակցությունը լավ արդյունքների կբերի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Բաքվում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաիանի հետ հանդիպմանը, հայտնում է Mehr-ը։
«Իրանի նախագահի հետ Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ հաստատվել է Իրանի եւ Ադրբեջանի բարեկամությունն ու եղբայրությունը, եւ ընդգծվել է քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ մշակութային բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար հետագա քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,- ասել է նա։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր հերթին Ադրբեջանի նախագահին է փոխանցել իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի ողջույնները։
Իրանի արտգործնախարարը հիշեցրել է Թեհրան այցելելու Իրանի նախագահի հրավերը՝ Թուրքմենստանի մայրաքաղաքում Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը եւ բանակցություններն անվանելով «բեկումնային պահ եւ երկու բարեկամ ու եղբայրական երկրների հարաբերությունների լուրջ զարգացում»։





























