Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսեն  այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Թվիթերի իր միկրոբլոգում այդ մասին երեկ գրառում է կատարել France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին։

Նա նշել է, որ Պեկրեսեն ԼՂ-ում հանդիպել է  տեղի քաղաքական գործիչներին:

«Ճանապարհորդություն, որ անվտանգության նկատառումներից ելնելով չկարողացան լուսաբանել Հայաստանում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ France TV-ն»,-գրել է լրագրողը։