ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քննարկել են «Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական հզորության կուտակման վերաբերյալ ընդհանուր մտահոգությունը»:
Ըստ Պետդեպարտամենտի՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի «երկկողմանի մոտեցումը» Ռուսաստանի նկատմամբ՝ նշելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության՝ միաժամանակ հանդես գալով որպես միասնական ճակատ դաշնակիցներին պաշտպանելու համար։




























