Ես Իրանում չեմ եղել, եւ դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ։ Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ 

«Ես պետք է Իրան այցելեի 2019 թվականին, սակայն Իրանի դեսպանի խորհրդով այցը հետաձգվեց, քանի որ Իրանում պետք է անցկացվեին ընտրություններ։ Այցը հետաձգվեց մինչեւ 2020 թվականի մայիս։ Սակայն մարտին սկսվեց պանդեմիան, եւ Իրան այցն անհնարին դարձավ: Հետո սկսվեց պատերազմը։

2020 թվականի փետրվարից ես ոչ մի երկրում չեմ եղել, բացի Լիբանանից (Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո)։ Անպայման կգնամ Իրան։ Մենք մշտական ​​կապի մեջ ենք իրանահայերի հետ, լավ հարաբերություններ ունենք նրանց հետ»,-նշեց նա։