Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախաբեր Կուչավան հրաժարական է տալիս։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբահիձեն։
«Այսօր տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են մի քանի կարեւոր կադրային հարցեր։ Նախ ուզում եմ տեղեկացնել, որ խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան որոշում է կայացրել պաշտոնը լքելու մասին»,-ասել է նա։
Կոբախիձեն նաեւ հայտնել է, որ իշխող կուսակցությունը խորհրդարանի նոր նախագահի պաշտոնում առաջադրել է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը, ով զբաղեցնում էր կուսակցության հասարակայնության հետ կապերի քարտուղարի պաշտոնը։





























