Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության ՔՈ գլխավոր վաչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 24-ին իրականացրին հերթական ստուգայցը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս անգամ նրանք այցելեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցային համալիրներ և հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու:
Ոստիկանության ծառայողները նրանց ներկայացրին անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։











