ԱՄՆ-ում սմարթֆոնների սեփականատերերի զգալի մասը կարծում է, թե իրենց հեռախոսներն այնքան են գերազանցում տեխնոլոգիական առաջընթացը, որ 4G ունեն, որը դեռ նոր-նոր է զարգանում:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, վկայակոչելով Mobile-Review-ն, ամենից ավելի սեփական տեխնիկայից գլուխ չեն հանում iPhone-ի սեփականատերերը` 34 տոկոս: Այդպես կարծում են Android-ների սեփականատերերը` 29 տոկոս եւ  BlackBerry-ից օգտվողները` 24 տոկոս:

Պարբերականը նշում է, որ վաճառողները հաճախ ճիշտ չեն բացատրում հեռախոսների գործառույթները, երբեմն էլ միտումնավոր թյուրիմացության մեջ են գցում գնորդներին: