Առաջիկա մի քանի օրերին Google+ սոցիալական ցանցից օգտվողների թիվը կարող հասնել 20 միլիոնի: Նոր սոցիալական ցանցը հավակնում է դառնալ ամենաարագ աճող ցանցը ինտերնետի պատմության ողջ ընթացքում:
Ըստ հաշվարկների, վերջին 35 ժամում Google+-ում գրանցվել է 2,2 մլն օգտվող:
Նշվում է,որ Google-ը դեռ չի ներկայացրել Google +-ի օգտվողների պաշտոնական թիվը: Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտն անցած շաբաթ ասել էր միայն, որ թիվը հասնում է մի քանի միլիոնի:
Ի դեպ, մեծ հոսքի պատճառով անցած շաբաթ առաջին խափանումն էր եղել, օգտվողները նույն բովանդակության նամակներ էին ստացել: Փոխնախագահ Վիկ Գանդոտրան իր բլոգում ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար:




























