Ադրբեջանմ աջակցում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը լիովին աջակցում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները բոլոր հարեւանների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա։
Ավելի վաղ Անկարան եւ Երեւանը հայտարարել էին երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին։





























