Այս տարվա նոյեմբերին Հայաստան կժամանաի հայտնի տնտեսագետ Ֆիլիպ Կոտլերը, որին համարում են մարքետինգի հիմնադիրը: Նրա «Մարքեթինգի հիմունքներ» գիրքը մասնագետները կիրառում են որպես մարքետինգի այբուբեն; Ֆ. Կոտլերը Հյուսիս-Արեւմտյան Համալսարանի Ջ. Քելոզի մենեջմենտի Բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է:
Ֆ. Կոտլերի Հայաստան գալու նպատակներից մեկն էլ այստեղ մարքեթինգի կենտրոնի ստեղծումն է, որը կսպասարկի ողջ տարածաշրջանը:
«Կոտլեր Իմպեքթ» ընկերության ղեկավար դոկտոր Ֆահիմ Կիբրիան այսօր հուլիսի 14-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ստեղծվելիք կենտրոնը կսպասարկի Հայաստանին, Իրանին, Թուրքիային եւ Ուկրաինային: Ֆ. Կիբրիան հատկապես ընդգծեց Իրանի ներգրավումը այս կրթական ծրագրում: «Իրանը շատ մեծ շուկա է, սակայն վատ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, չունի կապեր Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Իսկ Հայաստանի հետ լավ կապեր ունի»,- նշեց Ֆ. Կիբրիան:
Նշենք, որ Ֆ. Կոտլերի Հայաստանում գտնվելու օրերին Հայաստան կժամանեն 500 հյուրեր մոտ 2 տասնյակ երկրներից:




























