Մոսկվայի կենտրոնում վառել են «Կոմերսանտ» թերթի մեկնաբան Իրինա Գրանիկի ավտոմեքենան։ Հրդեհման մասին տեղեկությունն ստացվել է «Տվերսկոյե» ՆԳ բաժնում, հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով տուժածին։
Ականատեսները նշում են, որ վառվել է միայն մեկ մեքենա։ Ավտոմեքենան կայանված է եղել լրագրողի տան մոտ։
Լրագրողն առայժմ չի կարողանում ենթադրել, թե ինչի հետ է կապված միջադեպը։ Միակ բացասական երեւույթը, որի հետ նա բախվել է վերջին ժամանակներս, իր հարազատների հասցեին բանավոր կերպով ստացված սպառնալիքներն են եղել։
Մեկնաբանություններից զերծ են մնում նաեւ իրավապահները։



























