Իրանը մտադիր է ուժեղացնել ինտերնետի ֆիլտրացման համակարգը` արգելափակելու հազարավոր նոր կայքեր, որոնք տհաճ են իշխանությունների համար, հաղորդում է guardian.co.uk-ը: Այս քայլն Իրանի իշխանությունների պատասխանն է ամերիկյան հատուկ ծառայությունների նոր մշակած ծրագրին, որը թույլ է տալիս մուտք գործել արգելափակված կայքեր` «խոսքի սահմանափակ ազատությամբ» երկրներում:

Ներկայումս Իրանում արգելված են ավելի քան 5 մլն կայքեր, ներառյալ BBC-ն, CNN-ը եւ Guardian-ը, իսկ New York Times-ն, օրինակ, բաց է:

Վերջերս ֆիլտրացումը դադարեցվել էր, եւ իրանցի օգտվողները կարողանում էին անգամ մուտք գործել Facebook եւ Twitter: Դա, սակայն ժամանակավոր երեւույթ էր: Չնայած դրան, շատ իրանցիներ կարողանում են շրջանցել արգելքը պրոքսի-կայքերի միջոցով:

Ֆիլտրացման նոր համակարգը շրջանցելն ավելի բարդ կլինի: