«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի բոլոր բնակիչների համար  Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի երկարաձգման մասին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միանալով Hi-Line «Մեգա+» ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որեւէ մեկին մինչեւ հուլիսի 31-ը, հաճախորդները կստանան հնարավորություն առաջին երեք ամիսների ընթացքում անվճար օգտվել ծառայությունից:

Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի շրջանակում ծառայության մատուցման պայմանագիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ եւ չի գանձվում միացման վճարը:  Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա+» սակագնային փաթեթ:

«Մեգա+256», «Մեգա+512» եւ «Մեգա+1024» սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչեւ 09:00 կրկնակի անգամ ավելանում է ինտերնետ-տրաֆիկի արագությունը: «Մեգա+2048» ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը գիշերային ժամերին կավելանա մինչեւ 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա+» սակագնային փաթեթի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ մոդեմի արժեքը: