Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 28-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընգրկված է 22 հարց:

Սա Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո  ավագանու առաջին նիստն է։  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին նախատեսված Երեւանի ավագանու հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց այն, իսկ դրա հաջորդ օրը արտահերթ նիստում անվստահություն հայտնեցին քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նշենք, որ մասնավորապես, նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի նշանակման հարցը։ Այս պաշտոնում առաջարկվելու է Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ 

Նիստի օրակարգում է նաև Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն հաստատելու, Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին նախագծերը։ 

Ստորեւ ներկայացնում են ավագանու արատահերթ նիստի օրակարգի հարցերը.

1) Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին:

2) Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքը քանդելու մասին:

3) «Նոր բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին:

4) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

5) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

6) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

7) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին:

8) Երևան համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:

9) Երևան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:

10) Երևան համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին:

11) Երևան համայնքում 2022 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:

12) Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին:

13) Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին:

14) Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2022 թվականի ծրագրի վերաբերյալ:

15) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:

16) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:

17) Երևան համայնքի սեփականություն համարվող Արարատյան փողոցի հ.76 շենքի հ.22 բնակարանն անհատույց օտարելու մասին:

18) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

19) «Մարաթուկ» մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:

20) Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N439-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

21) Գույքը որպես նվիրաբերություն և նվիրատվություն ընդունելու մասին:

22) «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: