Չինաստանը 55 մլն չինական յուանի անհատույց օգնություն միջոցներով Հայաստանին քաղաքային ավտոբուսներ կտրամադրի:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ԱԳՆ-ում, արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունը նամակներ են փոխանակել ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերով նախատեսված 55 մլն. չինական յուանի անհատույց օգնության միջոցներով Հայաստանին քաղաքային ավտոբուսների տրամադրման մասին: