Թուրքիայի Հաբուր սահմանակետում 14 քուրդ զինյալներ մտել են Թուրքիայի սահման եւ հանձնվել իրավապահներին։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  քուրդ զինյալներին հարցաքննության համար տեղափոխել են Սիլոփի ժանդարմերիա, որից հետո նրանք կկանգնեն դատարանի առաջ։

Հանձնվածների տարիքը տատանվում է 17-33-ի միջեւ։ 14 հոգուց 3-ը կանայք են։