Ֆաբերժե ոսկերչական ընկերությունը, որը դադարեցրել էր իր գլուխգործոցների արտադրությունն ավելի քան 90 տարի առաջ, վերսկսում է աշխատանքը, հաղորդում է interfax.ru-ն` վկայակոչելով Antwerp facets-ը: Արդեն պատրաստվել է առաջին հավաքածուն` «Les Fameux de Faberge», որը նվիրված է Ռոմանովների ընտանիքի համար Կառլ Ֆաբերժեի ստեղծած Զատկի ձվերին:

Ընկերությունը 12 բացառիկ զարդեր է ստեղծել ձվի տեսքով, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամիսներից մեկը: Մեկ զարդի գինը տատանվում է 100-ից 600 հազար դոլարի սահմաններում:

Հավաքածուն ներկայացնելու են Ժնեւում օգոստոսի 18-ից 21-ը: