Հայաստանի ֆինանսական շուկայում դոլարը շարունակում է գահավիժել: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` հուլիսի 14-ին ամերիկյան դոլարի  միջին փոխարժեքը կազմել է 366.94 դրամ: Երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.29 տոկոսով կամ 1.06 կետով:

Գործարքների ծավալը բորսայում մեծ չի եղել` 1.75 մլն դոլար:

Երեւանի փոխանակման կետերում բորսայական գործարքների ազդեցությամբ դոլարը ներկայում գնահատվում է 366-368 դրամի սահմաններում:   

Նշենք, որ հունիսի 24-ից սկսած դոլարի արժեզրկման տեմպերը բավական արագացել են: