Անբնական շոգը ստիպել է կորեացիներին տապից փրկվելու նոր մեթոդների դիմել: Կորեացիները զանգվածաբար պատրաստում եւ ուտում են շան մսից պատրաստված «բո-շին-տան» ապուրը: Տեղի բնակիչները պնդում են, որ այդ ապուրն օգնում է ավելի հեշտ տանել շող եղանակը, գրում է рeuters.com-ը:

Հարավային Կորեայում շներին հատուկ բազմացնում են խոհանոցային ուտեստների համար օգտագործելու համար: Այդ ապուրի սիրահարները պնդում են, որ այն օգտակար է մարդու օրգանիզմի համար: Որոշները այն դելիկատես են համարում:

Շոգ օրերին Կորեայի քաղաքներում շան մսից պատրաստված ուտեստներով հայտնի ռեստորանների մոտ հերթեր են գոյանում: