Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդը վերջնականապես հաստատել է օրինագիծը, որով արգելվում է հասարակական վայրերում դեմքը փակ հագուստ կրել: Այսօր` հուլիսի 14-ին օրենքի տեքստը տպագրվել է կառավարության պաշտոնական Moniteur Belge թերթում, հաղորդում է kp.ru-ն: Այն ուժի մեջ կմտնի հուլիսի 23-ին: Ներկայումս Բելգիայում արգելված է «դեմքի մեծ մասը ծածկող քող կրելը»:
Օրենքը խախտողները պետք է 137,5 եվրո տուգանք վճարեն: 2010-ի ապրիլին օրենքը մտել է խորհրդարան, որտեղ պատգամավորները գրեթե միաձայն հավանություն են տվել այդ օրենքին:
Հասարակական կազմակերպությունները կարծում են, որ օրենքը կվերաբերի բնակչության շատ փոքր մասին: Նրանց խոսքով, երկրում փարանջա է կրում մոտ 300 կին: Օրենքի հեղինակները պնդում են, որ նման օրենքը նշան կլինի, թե ինչ է կարելի, եւ ինչ չի կարելի բելգիական հասարակությունում: Սա Եվրոպայի երկրների ղեկավարների կողմից եւս մեկ քայլ է` բազամշակույթ քաղաքականությունից հրաժարվելու ուղղությամբ:




























