Թբիլիսիի քաղաքային դատարանը ավարտել է Հայաստանի երեք քաղաքացիների նկատմամբ քրեական գործի քննությունը: Կեղծ պլաստիկ քարտեր օգտագործելու համար Արմեն Սարգսյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Կարեն Կարապետյանը դատապարտվել են 6 տարվա ազատազրկման, հաղորդում է apsny.ge-ն:
Նրանք, օգտագործելով բանկային կեղծ պլաստիկ քարտեր, Թբիլիսիի խանութներից ձեռք են բերել մի քանի բջջային հեռախոսներ եւ համակարգիչ: Խուզարկության ժամանակ, նրանց մոտից հայտնաբերվել եւ առգրավվել են բոլոր կեղծ քարտերը եւ գնված տեխնիկան:




























