Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը հայտարարություն է տարածել` կապված Սվետիցխովելի տաճարում հանդիսավոր պատարագին Միխայիլ Սահակաշվիլիի ներկայության հետ:
«Գարեգին Բ-ի հոգեւորդի Միխայիլ Սահակաշվիլին շարունակում է պղծել Վրաց ուղղափառ եկեղեցին: Մասնավորապես, երեկ նա օգտագործելով Սվետիցխովելի տաճարում նշվող տոնը, հերթական քաղաքական RP-ի քայլն է կատարել: Մեծ տաճարի բակում նա նախօրոք հավաքել է տարածաշրջանների ղեկավարներին, ովքեր հեռուստատեսային բացականչություններով իրենց հիցմունքն են հայտնել եկեղեցու թշնամուն եւ արյունռուշտ դիկտատորին:
Հայտարարում ենք, որ բոլորը, ովքեր մասնակցել են այդ ամոթայի շոուին, իշխանափոխությունից հետո կազատվեն աշխատանքից»,- հաղորդում է apsny.ge-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փոփոխություններ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում, ըստ որի իրավական կարգավիճակ է տրվում կրոնական միավորումներին:




























