Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկին: ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված է Ուդովիցկիի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ այլ բարձրասիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքումկքննարկվեն սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտի առանցքային խնդիրները, առաջիկա 5-10 տարիների համար Հայաստանի առաջնահերթությունները:
Քննարկումների օրակարգում ներառված են նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային արդիական խնդիրներ, այդ թվում կլիմայի փոփոխության, տնտեսական ճգնաժամի, սոցիալական անհավասարության, տարերային աղետների կանխարգելմանը վերաբերող հարցեր:




























