Պատասխանելով այն հարցին, թե երբ մարդը վայրէջք կկատարի Մարսի վրա, Իլոն Մասկն ասել է, որ SpaceX-ը դա կանի առաջիկա 5-10 տարվա ընթացքում, գրում է Business Insider-ը՝ հղում անելով Լեքս Ֆրիդմանի գրառմանը։
«Լավագույն դեպքում՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում, վատագույն դեպքում՝ 10 տարի հետո»,- նշել է միլիարդատերը։
Մասկը Ֆրիդմանին ասել է, որ որոշիչ գործոնը համապատասխան «մեքենայի» նախագծումն է։ Միլիարդատերը գլխավոր նպատակը համարում է վառելիքի ծախսերը նվազագույնի հասցնելը՝ հենց մեկ տոննայի բարձր գինն է խանգարում իր ծրագրերին։
«Ներկայումս ոչ ոք չի կարող թռչել Մարս մեկ տրիլիոն դոլարով։ Ոչ մի գումար չի օգնի ձեզ դեպի Մարս տոմս ձեռք բերել»,- ասել է Մասկը:
SpaceX-ի գլխավոր տնօրենը ապագայում նախատեսում է մոտ 1000 Starship հրթիռ կառուցել եւ օրական երեք տիեզերանավ արձակել, որպեսզի միլիոն մարդ ուղարկի Մարս:
Սակայն, ինչպես նշում է պորտալը, փորձագետները կասկածում են Մասկի կանխատեսումների արժանահավատությանը։ Նրանց կարծիքով՝ Մարսի վրա մարդու վայրէջքը տեղի կունենա շատ ավելի ուշ, քան SpaceX-ի ղեկավարը պլանավորում է։





























