Հուլիսի 15-ին, ժամը 11:15 ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի կունենա «Հայաստանի ԿԳՆ-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան:

Արարողությանը կմասնակցի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Կորի Ուդովիցկին: