Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության օրակարգային հարցեր։

Դիտարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը շնորհավորանքներ են փոխանակել Նոր տարվա և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ: