Յորքի կոմսության ֆերմերներից մեկը շատ յուրօրինակ կերպով է արտահայտել իր սերը Հարրի Փոթերի հանդեպ: Բրիտանացի Թոմ Փիրքին իր արտում ստեղծել է Հարրի Փոթերի «եգիպտացորենի լաբիրինթոսը»:
Հարրի Փոթերի դիմանկարն արտում շատ լավ երեւում է օդանավից կամ ուղղաթիռից, երբ թռչում ես արտի վրայով, հաղորդում է Yoki.ru-ն:
Պատկերի տրամագիծը կազմում է 50 մետր, ինչն այսօրվա դրությամբ համարվում է Եվրոպայում ամենամեծ բուսական լաբիրինթոսը:
Հիշեցնենք, որ վերջերս Լոնդոնում տեղի է ունեցել Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերի շարքի վերջին ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Փոթերի երկրպագուները եւ ընկերները Թրաֆարգարի հրապարակում սկսել էին հավաքվել պրեմիերայից դեռ մի քանի օր առաջ:




























